Ծովակալ Ալեքսանդր Մոիսեեւը Կրոնշտադտում ներկայացվել է որպես ՌԴ ՌԾՈւ հրամանատարի պաշտոնակատար, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոիսեեւը մինչ այժմ Հյուսիսային նավատորմի հրամանատարն էր։

Մարտի 10-ին «Ֆոնտանկա» պարբերականը տեղեկացրել էր, որ Մոիսեեւը նշանակվել է Ռուսաստանի Ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատարի պաշտոնակատար՝ փոխարինելով Նիկոլայ Եվմենովին։

Եվմենովը նշանակվել էր այդ պաշտոնին 2019թ.։ Նրա հրաժարականը տեղի է ունեցել ուկրաինական դրոնների պատճառով Սեւծովյան նավատորմի նավերի խորտակման շարքի հետ կապված։

Ծովակալների փոխատեղման պատճառի մասին պաշտոնապես չի նշվում։ Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել «Ֆոնտանկայի» հրապարակումը՝ նշելով զորահրամանատարների նշանակման մասին հրամանագրերի գաղտնիությունը։