Հրաձգության հետևանքով առնվազն 35 մարդ վիրավորվել է, 12 մարդ՝ զոհվել, գրում է Baza telegram ալիքը։ Շենքի վերեւում ծուխ է երեւում։

Telegram Shot ալիքը հայտնել է, որ կամուֆլյաժով անհայտ անձինք կրակ են բացել ավտոմատներից և այրել դահլիճը։

ՏԱՍՍ-ը հաղորդել է, որ Crocus City Hall –ում տեղի ունեցած կրակոցներից և պայթյունից հետո Մոսկվայի СОБР-ի և ՕМОН-ի աշխատակիցները ահազանգով մեկնել են դեպքի վայր:

Հիշեցնենք, որ կրակոցները սկսվել են Մոսկվայի Crocus City Hall համերգասրահում։ Միջադեպը տեղի է ունեցել Picnic խմբի համերգից առաջ։

Մոսկվայում կրակոցներ են հնչել «Պիկնիկ» խմբի համերգից առաջ