Ոստիկանությունը Թել Ավիվի Այալոն մայրուղում ջրցան մեքենաներով փորձել է ցրել ցուցարարներին, որոնք պահանջում էին գործարք կնքել Գազայում պահվող պատանդներին ազատելու համար: 

Ըստ Times of Israel-ի՝ գործարքի կողմնակից ցուցարարները և հակակառավարական ակտիվիստները մի քանի վայրերից մայրուղի են դուրս եկել՝ երկու ուղղություններով փակելով այն:

Ոստիկանությունը հայտնել է, որ ցուցարարները փակել են նաև հարավային Սդերոտ քաղաքի Շաար Հանեգև խաչմերուկը՝ նույն պահանջով: