Տավուշի մարզի Իջեւան քաղաքում այսօր` նոյեմբերի 13-ին, քաղաքապետ են ընտրում: Ընտրություններում ներկայացված են երկու թեկնածուներ` Հանրապետական կուսակցությունը ներկայացնող, գործող քաղաքապետ 49-ամյա Վարուժան Ներսիսյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող, Իջեւանի ավագանու անդամ, 38-ամյա Վարդան Ղալումյանը:

Նշենք, որ սկզբում քաղաքապետի պաշտոնի համար պայքարի էին ելել եւս երկու թեկնածուներ, ովքեր սակայն, ինքնաբացարկ էին հայտնել: Այդ թեկնածուներն էին անկուսակցական Կարեն Օթարյանն ու ԱԺ նախկին պատգամավոր Արծրունի Ղալումյանը: