Նոյեմբերի 13-ին, ժամը 16.43-ին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի իրեն նետել է Երեւանյան լիճ:
Հայաստանի ԱԻՆ լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով: Տարվում են աշխատանքներ քաղաքացուն հայտնաբերելու, դուրս բերելու եւ նրա անձը պարզելու ուղղությամբ:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է «1-03» եւ «1-02» ծառայությունների հերթապահներին:
ԱԻՆ-ը հայտնում է, որ դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:


























