Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ուշադրությամբ պատրաստվում է նոյեմբերի 22-ից 24-ը Լոնդոն կատարելիք այցելությանը։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի հրավերով Բուքինգհեմյան պալատ կատարելիք այցի ընթացքում Թուրքիայի նախագահին կուղեկցի տիկինը՝ Հայրունիսա Գյուլը, ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն եւ փոխվարչապետ Ալի Բաբաջանն իրենց կանանց հետ։
Նշվում է, որ թագուհու հետ ընթրիքի մասնակցելու համար Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ստամբուլահայ դերձակի մոտ ֆրակ է պատվիրել։




























