Թբիլիսիում մեծաքանակ հաբեր ընդունելու պատճառով 6 տարեկան աղջիկ  է մահացել, հայտնում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:

Գործակալության տեղեկատվությամբ, երեխայի ծնողները երեխային հայտնաբերել են արդեն անգիտակից վիճակում եւ անմիջապես տեղափոխել են հիվանդանոց:

Ըստ բժիշկների, երբ երեխային տարել են հիվանդանոց, նա արդեն մահացած է եղել:

Բժիշկները երեխայի մահվան պատճառը տեսնում են մեծ թվով եւ տարբեր դեղահաբեր ընդունելու մեջ, թեեւ վերջնական եզրակացությունը կլինի միայն փորձաքննությունից հետո:

Տեղի ունեցածի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ: