Վայոց ձորի մարզում, նոյեմբերի 14-ին, Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 118-րդ կմ-ում ավտոմեքենա է շրջվել եւ այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չպարզված հանգամանքներում շրջվել է Բ. Խաչատրյանին պատկանող «Վոլվո» մակնիշի 111 ԼԼ 71  համարանիշի ավտոմեքենան եւ բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.05-ին, մարվել` 00.15-ին:

Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը: