Երեւանում, նոյեմբերի 14-ին, Բարեկամության հրապարակում (Հ.Քոչար փողոցին հարակից) տաքսի ավտոմեքենա է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.26-ին, մարվել`11.39-ին:

Ամբողջությամբ այրվել է «Կավալեր» տաքսի ծառայությանը պատկանող «ՍԵՆՍ» մակնիշի Տ 6184 համարանիշի ավտոմեքենան: