Նոյեմբերի 14-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Վարդանանց եւ Գ. Նժդեհի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ Կոմբո», «ՎԱԶ-2106» եւ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմքենաներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Ֆորդ Կոմբո»-ի եւ «ՎԱԶ-2106»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























