Վրաստանը այլ երկրներից փախուստի դիմած, վախեցած կապիտալը պետք է գրավի, բռնի: Այս մասին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է  «Վրաստանի բանկ»-ի նոր գրասենյակի բացման արարողության ժամանակ, գրում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:

«Վրաստանը կապիտալ ներդրումների համար ամենալավ վայրն է: Սա իմ կողմից արվող PR չէ, դրա մասին օտարերկրացիներն են գրում: Այդ պատճառով մենք չպետք է բաց թողնենք այն հնարավորությունը, որ երբ որեւէ մեկի գործերը լավ չգնան, կարողանանք գրավել այլ երկրներից փախչող կապիտալը», - նշել է նախագահը, ընդգծելով, որ ուրիշի դժբախտության վրա պետք չէ ուրախանալ: