Վրաստանի «Ազատ ժողովրդավարներ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ իշխանությունը վերցնելու դեպքում, իրենք Վրաստանը կդարձնեն ՆԱՏՕ-ի անդամ:
«Մենք Վրաստանը կանդամագրենք ՆԱՏՕ-ին»,- հայտարարել է նա, գրում է վրացական «Tribuna.ge» գործակալությունը:
«Միշտ կողմ եմ եղել ՆԱՏՕ-ին անդամագրվելուն: Սահակաշվիլին եւ նրա թիմը միայն խոսում է դրա մասին, իսկ մենք հասարակության հետ իրական քայլեր ենք իրականացնում հյուսիսատլանտյան բլոկի մաս դառնալու համար»,-նշել է կուսակցության ղեկավարը, ընդգծելով, որ Վրաստանի իսկական տեղը Եվրամիությունում եւ ՆԱՏՕ-ում է:
«Դա տեղի չի ունենա մեր շահերի հաշվին եւ առավել եւս Ռուսաստանի շահերի հաշվին»,- հայտարարել է նա:




























