Մի քանի տասնյակ մարդիկ պարզել են ձեռքերը ֆաշիստական ​​ողջույնով և ֆաշիստական ​​կարգախոսներ բղավել Իտալիայի բռնապետ Բենիտո Մուսոլինիի մահապատժի 79-րդ տարեդարձի առթիվ կիրակնօրյա արարողությունների ժամանակ։

Իտալացի բռնապետի երկրպագուները՝ սև հագուստներով քայլերթ են անցկացրել Իտալիայի հյուսիսային քաղաքներում, որտեղ Մուսոլինին ձերբակալվել և մահապատժի է ենթարկվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, ինչպես նաև Պրեդապիոյում, որը Մուսոլինիի ծննդավայրն է ու վերջին հանգրվանը:

Կիրակի օրը նրա կողմնակիցների մի խումբ երթով անցել է Դոնգոյով և 15 վարդ դրել լճի մոտ՝ ի հիշատակ այնտեղ մահապատժի ենթարկված Մուսոլինիի կառավարության նախարարների և պաշտոնյաների, հաղորդում է LaPresse-ը։

Մի քանի ոստիկանական բեռնատարներ Դոնգոյում բաժանել են ցուցարարներին հարյուրավոր բողոքի դուրս եկած մարդկանցից, որոնք արարողության ժամանակ երգում էին հայտնի պարտիզանական «Bella Ciao» երգը։

1945 թվականի ապրիլի 27-ին հակաֆաշիստական ​​պարտիզանները ձերբակալել են Մուսոլինին Դոնգոյում՝ Կոմո լճի ափին, երբ նա փորձում էր իր սիրելի Կլարա Պետաչչիի հետ փախչել՝ դաշնակիցների կողմից  Իտալիան  ազատագրելուց հետո։

Հաջորդ օրը պարտիզանները մահապատժի են ենթարկել Մուսոլինիին և Պետաչչիին մերձակա լճափնյա Մեցեգրա Ջուլիանո քաղաքում։