Չադի Հանրապետությունում տեղի կունենան նախագահական ընտրություններ։ Դիտորդների մեծ մասի կարծիքով՝ հաղթանակի ամենամեծ շանսերն ունեն անցումային շրջանի նախագահ Մահամաթ Իդրիս Դեբի Իթնոն եւ վարչապետ Սյուքսե Մասրան։

Բայց եթե առաջինի համար վերընտրվելու ցանկությունն անսպասելի չի թվում, ապա Մասրան դեռ վերջերս ընդդիմության առաջնորդներից մեկն էր։ Պետության ղեկավարը նրան նշանակել է վարչապետի պաշտոնում չորս ամիս առաջ, որպեսզի իր ընդդիմախոսներին գրավի երկրի քաղաքացիական կառավարման քաղաքական գործընթացի անցման կողմը։

Դիտորդները նշում են իրադարձությունների զարգացման երկու հնարավոր սցենար։  Առաջինի համաձայն՝ Իդրիս Դեբի Իթնոն կհաղթի ակնհայտ առավելությամբ, քանի որ իրական մրցակից չունի ինը մյուս հավակնորդների շարքում, իսկ Մասրայի թեկնածությունը խայծ է՝ ներկա դիրքում ինչպես առաջին դեմքի, այնպես էլ ընդհանուր առմամբ տանդեմի պահպանման նպատակով։ Երկրորդ վարկածի համաձայն՝ Մասրան իրական մրցակցություն կներկայացնի, եւ երկրորդ փուլի անհրաժետություն կառաջանա։

2023թ. վերջին Չադի գերագույն դատարանը հաստատել է նոր սահմանադրությունը, որը նախատեսում է երկրում 5-րդ հանրապետության ստեղծում եւ համընդհանուր ընտրությունների անցկացում քաղաքացիական կառավարման վերադարձի համար։ Դա հատուկ նշանակություն ունի Աֆրիկայի մեծությամբ հինգերորդ պետության համար, որտեղ 1960թ. անկախության ձեռքբերումից հետո առաջնորդներն իշխանության են եկել, որպես կանոն, ռազմական հեղաշրջմամբ, այլ ոչ թե ընտրություններով։