Չինաստանը մշակել է ջերմակայուն ալյումինե բացառիկ համաձուլվածք, որն ունի բարձր դիմադրություն սողքի և քայքայումների նկատմամբ՝ Ցելսիուսի 500 աստիճանում:

Ըստ Xinhua-ի՝ չինացի ֆիզիկոսները նյութագիտության մեջ բարդ խնդիր են լուծել՝ ալյումինի համաձուլվածքների առավելագույն աշխատանքային ջերմաստիճանը Ցելսիուսի 350-ից բարձրացնելով ավելի քան 400 աստիճանի:

Նոր արտադրանքը, ըստ փորձագետների, վիթխարի նշանակություն ունի առաջին հերթին օդատիեզերական արդյունաբերության զարգացման համար։