ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի Հոլոքոստի ժամանակ սպանված 6 միլիոն հրեաների հիշատակին նվիրված ելույթում նախազգուշացրել է, որ հակասեմիտիզմի սպառնալիքն աճում է։
«Պարզ թարգմանությամբ «այլևս երբեք»-ն ինձ համար նշանակում է՝ երբեք չմոռանալ: «Երբեք մի մոռացեք»-ը նշանակում է, որ պետք է շարունակենք պատմել պատմությունը, շարունակենք սովորեցնել ճշմարտությունը»,- ասել է Բայդենը ԱՄՆ Կապիտոլիումում իր ելույթի ժամանակ: «Ճշմարտությունն այն է, որ մենք վտանգի ենք ենթարկում մարդկանց, երբ նրանք չգիտեն իրողությունը»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը:
ԱՄՆ նախագահը հիշեցրել է նաև Մերձավոր Արևելքում հակամարտության վերջին սրացումը։ Բայդենը շեշտել է, որ հրեաների նկատմամբ այդ ատելությունը առաջվա պես խոր է նստած աշխարհի չափազանց շատ մարդկանց սրտերում և պահանջում է մշտական զգոնություն ու անկեղծություն:
«Անցել է ոչ թե 75 տարի, այլ ընդամենը յոթ ու կես ամիս, և մարդիկ արդեն մոռացել են... որ ՀԱՄԱՍ-ն է սանձազերծել այս ահաբեկչությունը։ Ես չեմ մոռացել, դուք նույնպես: Եվ մենք չենք մոռանա»,- հավելել է Բայդենը։





























