Մեծահասակներին հասցեագրված ֆիլմերի աստղ Սթորմի Դենիելսը, որը Դոնալդ Թրամփի փողերը թաքցնելու գործով գլխավոր մեղադրյալն է, երեքշաբթի Մանհեթենի դատարանի դահլիճում ցուցմունք է տվել 2006 թվականին Թրամփի հետ հանդիպման և նրա հետ սիրավեպի մասին, որը հանգեցրել է ԱՄՆ նախկին նախագահի քրեական դատավարությանը։ Դրա մասին հայտնել է Ֆրանսպրեսը։

77-ամյա Թրամփը մեղադրվում է բիզնեսի գրառումները կեղծելու մեջ՝ փոխհատուցելու համար իր փաստաբան Մայքլ Քոհենի 130 հազար դոլարի վճարումը Դենիելսին, որպեսզի լռեցնի նրան 2016 թվականի ընտրություններից առաջ, երբ դավաճանության մասին աղմկահարույց պատմությունը կարող էր կործանարար լինել նրա ընտրարշավի համար:

Դենիելսն պատմել է, որ Թրամփի հետ ծանոթացել է Լեյք Թահո լիճում գոլֆի մրցաշարի ժամանակ, որտեղ աշխատել է մեծահասակների համար ֆիլմերի արտադրության Wicked Entertainment ընկերությունում:

Սթորմի Դենիելսն ասել է, որ Թրամփը գովել է իրեն՝ խելացի անվանելով, քանի որ ոչ միայն նկարահանվել է X կատեգորիայի ֆիլմերում, այլև դրանց ռեժիսորն է:

Դենիելսի ցուցմունքը կարող է շրջադարձային լինել դատական դրամայում, որը սաասանում է հանրապետական թեկնածուի՝ նոյեմբերին Սպիտակ տուն վերադառնալու փափագը: