ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի ժողովրդի քվեով, ուստի նրան կարող է հեռացնել միայն ժողովուրդը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից հայտարարեց ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը` անդրադառնալով Բագրատ Սրբազանի կողմից Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու հարցն անպատասխան թողնելուն։

Նա նշել է, որ  երբ որ ժողովուրդը կցանկանա ՀՀ–ում իշխանություն փոխել, ժողովուրդը իշխանություն կփոխի, նշելով, որ իրենց կարծիքով այս պահին դա ոչ թե ժողովրդի ցանկությունն է, այլ` նախկին իշխանությունների:

Նշենք, որ այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ է անցկացրել, այնուհետեւ հանրահավաք Հանարապետության հրապարակում։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ էր տվել հրաժարական տալու համար, որին սակայն որեւէ արձագանք չտրվեց։