Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր եղբորորդուն՝ 27-ամյա Խամզաթ Կադիրովին, Արիության շքանշան է հանձնել։ Այս մասին Չեչնիայի Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիխանովը հայտնել է իր Telegram ալիքում։

Շքանշան շնորհելու մասին հրամանագիրը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Մրցանակի ստույգ պատճառներն անհայտ են։ Դելիմխանովն իր գրառման մեջ նշել է, որ Խամզաթ Կադիրովը «հատուկ ռազմական գործողության հենց սկզբից ակտիվորեն ներգրավված է եղել չեչեն մարտիկներին աջակցելու գործում»։

Խամզաթ Կադիրովը Չեչնիայի փոխվարչապետն է, ինչպես նաև տարածաշրջանի ունեցվածքի և հողային հարաբերությունների նախարարը և նրա հորեղբոր օգնականն անվտանգության բլոկում։

2023 թվականին Խամզաթ Կադիրովը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով, ինչպես նաև արժանացել է Չեչնիայի հերոսի կոչմանը։