Ռուսաստանը չի հրաժարվել Կիևը գրավելու մտքից, պատերազմի կրիտիկական փուլը վրա կհասնի առաջիկա 2 ամսում: Ըստ Economist-ի՝ դրա մասին հայտարարել է Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Պավլյուկին։

Հրամանատարը պնդել է, որ բռնազավթիչները ստուգում են պաշտպանական գծերը, որպեսզի խոցեն ամենաթույլին, սակայն չեն կարող հարձակվել մի քանիսի վրա:

«Կիևի պաշտպանությունը մնում է մեր գլխավոր խնդիրներից մեկը, որքան էլ որ դժվար լինի արևելքում։ Կիևն Ուկրաինայի սիրտն է, և մենք գիտենք, թե ապագայում ինչ առանցքային դեր է խաղալու մայրաքաղաքի պաշտպանությունը... Ռուսաստանը գիտի, որ եթե մեկ-երկու ամսվա ընթացքում բավականաչափ զենք ստանանք, իրավիճակը կշրջվի իրենց դեմ»,- ասել է Պավլյուկին:

Գեներալն ընդգծել է, որ Ուկրաինայի զինված ուժերը ոչ թե մարդկանց, այլ հրետանու և զրահատեխնիկայի մեծ պակաս ունեն։