Մադրիդյան սկզբունքների" լրամշակված տարբերակը լիովին բավարար է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները տեւեն եւս 10-15 տարի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Ռուսաստանի ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշեւը:

«Սպիտակ Տան պաշտոնական կայքում ներկայացված սկզբունքների „հավաքածուն“ փոխզիջումային կարելի է համարել միայն ֆորմալ կերպով: Հիմնական խնդիրը հակամարտության երրորդ կողմի արհամարհումն է»,- նշել է նա եւ հավելել, որ ադրբեջանական կողմից արդեն հետեւել են «սկզբունքների» առաջին կետի բավականին հետաքրքիր մեկնաբանություններ, ինչը, եթե ուշադիր կարդանք բնօրինակը, չի նախատեսում Լեռնային Ղարաբաղի վերադարձ Ադրբեջանի վերհսկողության տակ. Խոսքը գնում է բացառապես անվտանգության գոտու տարածքների մասին:

«Սակայն հակամարտության գոտու ապառազմականացումը դժվար թե ընդունելի լինի հայկական երկու կողմմերի համնար, իսկ առանց դրա առաջին իրականացումը կարգելակվի չսկսված»,- նշել է Արեշեւը: բացի այդ, փորձագետը հասկանալի է որակել Լեռնային Ղարաբաղի՝ տվյալ փաստաթղթի նկատմամբ բացասական վերաբերմունքը: «Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի պարամետրերն ընդհանրապես նշված չեն, մինչդեռ հենց այդ հարցն է հակամարտության գլխավոր պատճառը: Այդ հարցում փոխզիջում ինչպես չի եղել, այնպես էլ չկա, եւ միջնորդների ողջ նախկին գործունեությունը բավարար գնահատել չի կարելի, ինչը պայմանավորված է թե սուբյեկտիվ, թե օբյեկտիվ պատճառներով»,- ամփոփեց Արեշեւը: