Լոնդոնի Գերագույն դատարանը որոշել է, որ Ջուլիան Ասանժն ԱՄՆ արտահանձնման դեմ իր վերջին հայցը իրավունք ունի բողոքարկելու, հայտնել է CNN-ը։
WikiLeaks-ի հիմնադրի հաղթանակը ողջունել են բրիտանական մայրաքաղաքի դատարանի մոտ հավաքված նրա տասնյակ կողմնակիցներ։ Մայիսի 20-ի լսումների ժամանակ Ասանժի փաստաբանական թիմը պնդում էր, որ դատավորները չպետք է ընդունեն ԱՄՆ դատախազների՝ ԱՄՆ Առաջին ուղղումով նախատեսված իրավունքների և պաշտպանություն վերաբերյալ հավաստիացումները:
Ասանժի պաշտպանական թիմը պնդումներով՝ արտահանձնման դեպքում նա խտրականության կենթարկվի իր քաղաքացիության հիման վրա, քանի որ Ավստրալիայի քաղաքացի է:
Որոշման մեջ դատավորները Ասանժին թույլ են տվել լիարժեք բողոքարկել խոսքի ազատությանն ու քաղաքացիության առնչվող իրավական հարցերը: Հաջորդ դատական նիստի օրը դեռ նշանակված չէ։
ԱՄՆ իշխանությունների հետախուզում են հայտարարել 52-ամյա Ջուլիան Ասանժի նկատմամբ՝ լրտեսության մեղադրանքով՝ 2010 և 2011 թվականներին WikiLeaks-ի կողմից հազարավոր գաղտնի փաստաթղթեր հրապարակելու առնչությամբ: Մեղավոր ճանաչվելու դեպքում Ասանժը կյանքի մնացած մասը կանցկացնի ճաղերի հետևում:





























