Ամերիկյան փոփ աստղ Մադոննան մեկնում է Բրազիլիա, որպեսզի ծանոթանա իր նոր բոյֆրենդ Հեսուս Լուսի մոր` իր ապագա սկեսուրի հետ: Այս մասին գրում է The Sun թերթը:
Թերթի տվյալներով, 50-ամյա Մադոննան որոշել է ծանոթանալ 23-ամյա Հեսուսի մոր հետ, քանի որ պատրաստվում է ամուսնանալ նրա հետ: Փոփ աստղի շրջապատի աղբյուրները բազմիցս տեղեկացրել են, որ «Մադոննայի խելքը գնում է Հեսուսի համար» եւ հարսանիքը տեղի է ունենալու մոտ ժամանակներս: Հատկանշական է, որ Մադոննայի ապագա սկեսուրը ավելի երիտասարդ է նրանից:




























