Ադրբեջանում Վրաստանի նոր դեսպանը կլինի Իվանե Նոնիաշվիլին:
Նրա թեկնածությունը խորհրդարանում ներկայացրել է Միխայիլ Սահակաշվիլին: Հաստատումից հետո Նոնիաշվիլին կփոխարինի Նիկոլոզա Նատբիլաձեին, ով արդեն նշանակվել է Իսպանիայում Վրաստանի դեսպան:
Նոնիաշվիլին 2006 թվականից գլխավորում է Վրաստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը: Նա տիրապետում է ռուսերենին, անգլերենին, թուրքերենին:




























