Իսրայելի կենտրոնական բանկի ղեկավար Ամիր Յարոնը գնահատմամբ՝ Գազայի հատվածում շարունակվող պատերազմը Իսրայելի 2023-2025 թվականներին բյուջեի վրա կնստի  253 միլիարդ շեքել (67 միլիարդ ԱՄՆ դոլար)՝ ներառյալ՝ պաշտպանական ծախսերը, քաղաքացիական կարիքների և կորցրած հարկային եկամուտները, գրում է Times of Israel-ը: Մինչդեռ պատերազմի սկսվելուց անմիջապես առաջ ենթադրվում էր, որ այդ ծախսերը կկազմեն մոտ 200 միլիարդ շեքել:

Ելույթ ունենալով համաժողովում Յարոնը զգուշացրել է, որ անվտանգության և քաղաքացիական պատերազմի ծախսերը զգալի են և ծանր բեռ են դնում բյուջեի վրա։ Բացի դրանից, ակնկալվում է, որ անվտանգության ապագա բյուջեն մշտապես կաճի և կունենա մակրոտնտեսական ազդեցություն: Նա զգուշացրել է նաև, որ պետությունը խուսափի զինվորականներին «քարտ բլանշ» տալուց:

Ռազմական ծախսերի վերջին գնահատականը ցույց է տալիս, որ երկրի պաշտպանության կարիքները հոգալու համար կպահանջվի ռազմական ծախսերի գրեթե կեսը՝ 118 միլիարդ շեքել, իսկ մինչև 2025 թվականը քաղաքացիական ծախսերի համար, ներառյալ քաղաքացիական բնակչության տարհանման և բնակարանային ապահովման ծախսերը տարհանվածների համար, ինչպես նաև այլ ծախսերը կազմեն 38 միլիարդ շեքել:

Իսրայելի կենտրոնական բանկում ակնկալում են, որ պատերազմը ևս 35 միլիարդ շեքելի հարկային եկամուտ կբերի, մինչդեռ պատերազմի անմիջական վնասը կփոխհատուցվի 23 միլիարդ շեքելով: