Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունում, նոյեմբերի 20-ին`ժամը 17:14-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խաչատրյան փողոցի թիվ 38 տան բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը: Բնակարանում հայտնաբերվել է անօգնական վիճակում գտնվող (ինսուլտի նախանշաններով), 70-ամյա Թամարա Մկրտչյանը, ում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն եւ հանձնվել դեպքի վայր ժամանած «1-03» ծառայության աշխատակիցներին: