ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանին անհայտ անձիք ոստիկան ներկայանալով բերման են ենթարկել՝ տանելով անհայտ ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը։
Այս մասին հայտարարվեց նաեւ Սուրբ Աննա եկեղեցու բակում: Մեկը մոտեցավ Բագրատ Սրբազանիին եւ ասաց, որ շարժման մասնակիցներից մեկին քիչ առաջ առեւանգեցին, տարան:
«Մեր Ժորային Ավետիսյան ճանապարհից նորից գողացել են: Խնդրում եմ՝ զբաղվեք այդ հարցով: Դիմացներիցդ տարան ու դուք չիմացա՞ք: Մեքենայի համարներն էլ կան»,-ասաց Սրբազանը եւ ընթերցեց համարանիշները՝ 37 XA 664:
«Ում մի քիչ հեռացած տեսնում են՝ տանում են»,-ասաց երթի մասնակիցներից մեկը։





























