Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չորեքշաբթի նախազգուշացրել է, որ Իսրայելը «չափազանց հզոր» հարված է պատրաստել Լիբանանի «Հըզբոլլահ» շարժման՝ վերջին օրերին զգալիորեն սաստկացած հարձակումներին ի պատասխան, գրել է Times of Israel-ը։

«Նրանց, ում թվում է, թե կարող են մեզ վնասել, ու մենք ձեռքերս ծալած նստելու ենք, չարաչար սխալվում է», - Լիբանանի հետ սահմանամերձ հյուսիսային Կիրյաթ Շմոնա քաղաք կատարած այցի ժամանակ հայտարարել է Նեթանյահուն:

Իսրայելի վարչապետն Իսրայելի հյուսիս է այցելել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ հրշեջները հաստատել են, որ 48 ժամ ինտենսիվ հրդեհաշիջման աշխատանքներից հետո իրենք վերահսկողության տակ են վերցրել Հեզբոլլահի հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով առաջացած մի շարք խոշոր հրդեհները:

 «Երեկ երկիրն այրվում էր, և ես ուրախ եմ, որ դուք այն հանգցրիք: Բայց հողն այրվում էր նաև Լիբանանում»,- հրշեջներին հետ հանդիպմանն ասել է Նեթանյահուն: