Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ուկրաինացի զինվորականների պատրաստության մասին հայտարարությամբ, բացարձակ աջակցություն է ցուցաբերում Կիևի ռեժիմին և հայտարարում է ռազմական հակամարտությանը անմիջականորեն մասնակցելու հանրապետության պատրաստակամությունը։
Ըստ Ведомости-ի՝ դրա մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ֆրանսիացի հրահանգիչների կողմից Ուկրաինայի զինված ուժերի 4500 զինծառայողի պատրաստելու մասին Մակրոնի հայտարարություններին։
Ըստ Պեսկովի՝ հաշվի առնելով, որ Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ է, Եվրամիության անդամ է, եվրոպական մեծ պետություն է, այդ հայտարարություններն անչափ սադրիչ են համարում և մայրցամաքում լարվածությունը մեծացնող։
Հունիսի 6-ին Մակրոնը հայտնել էր, որ Ֆրանսիան նախատեսում է 4500 ուկրաինացի զինվորականի պատրաստել, ինչպես նաև զենք և զինամթերք տրամադրել նրանց։ Մակրոնն ընդգծել էր, որ այս պահին խոսքը Ուկրաինայում ֆրանսիացի զինվորների մասին չէ։




























