Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբը հաստատել է գիշերն ստացված տեղեկությունները ՌԴ-ի կողմից անեքսիայի ենթարկված Ղրիմում թիրախներին հարվածելու մասին։

Ինչպես հավաստիացնում են ուկրաինացի զինվորականները, գիշերվա ընթացքում հասցվել է «խմբային հրթիռային հարված թշնամական զենիթային հրթիռային դիվիզիոնին Բելբեկից ոչ հեռու [բնակավայր Սեւաստոպոլի մոտ, որտեղ գտնվում է ռուսական ռազմական օդանավակայան], ինչպես նաեւ  Ս-400 երկու դիվիզիոնի Բալբեկի եւ Սեւաստոպոլի մոտ»։

«Հաստատվել է թիրախների խոցումը»,- ասված է ուկրաինացի զինվորականների հաղորդագրությունում։

Նրանց տեղեկացմամբ՝ ոչնչացվել են Ս-300 եւ Ս-400 համալիրների երկու ռադարներ, իսկ երրորդ ռադարի մասին տեղեկությունը «ճշտվում» է։

Հայտարարությունում նաեւ նշված է, որ զենիթային հրթիռային համալիրների տեղակայման շրջաններում դետոնացվել են զրահակոմպլեկտներ։

Երեքշաբթի երեկոյան ուկրաինամետ «Крымский ветер» ղրիմյան թելեգրամ-ալիքը տեղեկացրել էր պայթյունների մասին Բելբեկի օդանավակայանի շրջանում։

Մոսկվայի կողմից նշանակված Սեւաստոպոլի վարչության ղեկավար Միխայիլ Ռազմոժաեւը երեքշաբթի գրել է, որ ռուսական ՀՕՊ-ը հետ է մղել ուկրաինական հրթիռային գրոհը, եւ «բոլոր օդային թիրախները ոչնչացվել են երկնքում, մեծ մասը՝ ջրավազանի վրա»։

Նա հավաստիացրել է, որ Սեւաստոպոլյան ծառայության օպերատիվ տեղեկատվությամբ՝ օբյեկտներ չեն վնասվել» եւ «ոչ ոք չի տուժել»։