Հոլիվուդյան հայտնի աստղ Բրեդ Փիթը նկարահանվելու թուրքական հայտնի «Հրաշալի հարյուրամյակ» հեռուստասերիալում։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  թուրքական TIMS ընկերության կողմից պատրաստված եւ հեռուստաեթերի ռեյտինգային սերիալներից «Հրաշալի հարյուրամյակ»-ի մի հատվածում նկարահանվելու է նաեւ Բրեդ Փիթը։  Նշվում է, որ հեռուստասերիալի ղեկավարությունը արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել Բրեդ Փիթի հետ։ Թուրքական կողմը հոլիվուդյան աստղին կվճարի 2 մլն դոլար։