ԵԱՀԿ երեւանյան գրասենյակն` «Ինտելեկտուալ խաղերի երեւանյան ակումբ» ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպում է ինտերակտիվ ինտելեկտուալ խաղ մարդու իրավունքների մասին` Երեւանից մոտ 50 դպրոցականների մասնակցությամբ: Միջոցման բացումը տեղի կունենա նոյեմբերի 24-ին` հինգշաբթի` ժամը 10.30-ին «Կոնգրես» հյուրանոցի շքասրահում:
Խաղի նպատակն է բարձրացնել իրազեկությունը մարդու իրավունքների մասին` հիմնվելով պետական կրթական ծրագրի վրա: Նախքան միջոցառումը` դպրոցականներն այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ եւ Սահմանադրական դատարան:
Միջոցառմանը բացման ելույթով հանդես կգան ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի Մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը, ներկայացուցիչներ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:




























