Կառավարության կողմից ԱԺ ներկայացված ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվում է,  ներմուծվող գրքերի, թերթերի եւ տպագրական մեքենաների վրա դնել մաքսատուրք՝ 10%-ի չափով:

Այս առնչությամբ, Գիրք տարածողների ազգային ասոցիացիան, Հրատարակիչների ազգային ասոցիացիան եւ Տպագիր մամուլ տարածողների ասոցիացիան հայտարարում են, որ նման փոփոխությունները մեծ վնաս կհասցնեն գրքի եւ պարբերական մամուլի զանգվածային տարածմանը:

Նրանց հայտարարության մեջ նշվում է, որ այդ նախաձեռնությունն ընդունելու դեպքում.

գինը բարձրանալու պատճառով ավելի անհասանելի կլինի լայն հասարակայնությանը

Ոչ մի փոքր երկրի (այդ թվում Հայաստանի) գրահրատարակչական ինդուստրիա չի կարող բավարարել գրքի եւ պարբերական մամուլի պահանջարկը ամբողջությամբ հետեւյալ պատճառներով,

1. բարձր ինքնարժեք (փոքր տպաքանակ) եւ բարձր վաճառքի գին

2. ոչ օպերատիվ տեղեկատվություն (մինչեւ թարգմանվի հայերեն , տպագրվի, կհնանա)

3. ոչ եկամտաբեր կլինի, տնտեսապես ձեռնտու չէ

ՀՀ Ազգային գրադարանը, ԳԱԱ գրադարանը եւ այլ խոշոր գրադարաններ նվիրատվության (մասնավոր եւ ոչ մասնավոր) կարգով արտասահմանից պարբերաբար գրքերի պարբերականների խմբաքանակներ են ստանում, որոնց մաքսազերծման ժամանակ պետք է 10 % -ի չափով մաքսատուրք վճարեն

2012 թ-ին սպասվելիք 2 խոշոր իրադարձությունների կապակցությամբ (Հայ գրքի տպագրության  500 ամյակ եւ Երեւանը գրքի միջազգային մայրաքաղաք) Երեւանում նախատեսվում է գրքի միջազգային ցուցահանդես: Մտադրություն կա գրքի երեւանյան միջազգային ցուցահանդեսը հետագայում դարձնել ավանդական, անցկացնել ամեն տարի: Արտասահմանյան հրատարակչությունները կխուսափեն մասնակցել  այդ ցուցահանդեսին (10 % մաքսատուրք վճարել), քանի որ նման տուրք չեն վճարում ոչ մի միջազգային ցուցահանդեսում:

Այսօր մեր հրատարակիչները հայ մշակույթը ,Հայաստաննը միջազգային հանրությանը ներկայացնող առավել արժեքավոր գրքերը տպագրում են  աշխարհի լավագույն տպարաններում  եւ ներմուծում, որպեսզի այդ գրքերը մրցունակ լինեն միջազգային շուկայում, գնվեն օտարերկրացիների կողմից, կարդան եւ ճանաչեն մեզ, մեր երկիրն ու մեր պատմությունը: 10 % մաքսատուրքը  էապես կվնասի այդ գրքերի գնողունակությանը:

Գրքի եւ պարբերական մամուլի նկատմամբ հետաքրքրությունը խիստ նվազելու, ընթերցանության կտրուկ անկման ներկա պայմաններում  քաղաքակիրթ աշխարհը անընդհատ լրացուցիչ միջոցառումներ է ձեռնարկում տպագիր արտադրանքը հասարակության լայն շրջանականերում  ավելի մատչելի դարձնելու ուղղությամբ , իսկ մեր պետական այրերն ուզում են թանկացնել այն:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու նեքո նախատեսվվող վերը նշված երկու խոշոր իրադարձությունների նախաշեմին գրքի եւ պարբերական մամուլի նկատմամբ այդպիսի ոտնձգությունը մեծ հարված է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը:

Հաշվի առնելով վերը նշված փաստերը, հայտարարության հեղինակները կոչ են անում Ազգային ժողովին դեմ քվեարկել օրենքի այդ նախագծին: