Այս գիշեր երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի տարածքում, որն արձանագրել են Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում:
Ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ նոյեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 00:01-ին Տոգու-Բայազետ քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք տեղի է ունեցել 3.2 մագնիտուդի երկրաշարժ:
Ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ:
Ի դեպ, զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:




























