Այնթապ գյուղում գործող «Էլիզա» գիշերային ակումբներից մեկում նոյեմբերի 18-ին գիշերը ժամը 03-ի սահմաններում 41-ամյա Արթուր Բ-ն ակումբի պարուհի Վիլմա Մնացականյանին ստիպողաբար դուրս է հանել գիշերային ակումբից: NEWS.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` տղամարդը իր մոտ եղած գազային ատրճանակը հանել է, փոխանցել աղջկան, իսկ վերջինս էլ մի քանի անգամ օդ է կրակել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ոստիկանության Մասիսի բաժանմունքում փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել` ՀՀ Էր. Օր-ի 258 հոդվածի «խուլիգանությունը» 3-րդ մասի հատկանիշներով: Խուլիգանություն կատարելու կասկածանքով նախօրեին ոստիկանություն բերման ենթարկված Արթուր Բ.-ն արդեն ձերբակալվել է:



























