Հազարավոր կանայք կիրակի օրը ողջ Ֆրանսիայում փողոց են դուրս եկել՝ բողոքելու ծայրահեղ աջ ազգային առաջնորդ Մարին Լը Պենի դեմ, քանի որ սոցհարցումները ցույց են տվել, որ նրա «Ազգային ճակատ» կուսակցությունը կարող է հաղթել առաջիկա խորհրդարանական ընտրություններում, հայտնում է Reuters-ը:
Կանանց իրավապաշտպան շուրջ 200 կազմակերպություններ և արհմիություններ երթեր են կազմակերպել տասնյակ քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում՝ հայտարարելով, որ կանանց իրավունքները հարվածի տակ են, երբ երկրները ղեկավարում են ծայրահեղ աջ կուսակցությունները: Փարիզում ավելի քան 10․000 կին խաղաղ ցույց է անցկացրել, ասել են կազմակերպիչները:
Մարտին Ֆրանսիան աշխարհում առաջին անգամ իր սահմանադրության մեջ ամրագրեց աբորտի իրավունքը, սակայն «Ազգային ճակատի» որոշ օրենսդիրներ դեմ էին այդ օրենքին, ինչը հասարակության որոշ մասի մոտ մտահոգություն առաջացրեց կանանց իրավունքների հանդեպ կուսակցության դիրքորոշման վերաբերյալ:





























