Ռուսաստանի ջավախահայերի համայնքը նամակով դիմել է Վրաստանի իշխանություններին եւ ժողովրդին՝ վրացական կողմին կոչ անելով ակտիվ քայլեր ձեռնարկել «Վերին Լարս» հսկիչ-անցակետի շուտափույթ բացման ուղղությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է, թե «Վերին Լարս»-ով անցնող ճանապարհը Հայաստանին Ռուսաստանի հետ կապող միակ ճանապարհն է: Համաձայն հայտարարության հեղինակների՝ անցակետի բացումն առավել կմոտեցնի եղբայրական հայ եւ վրացի ժողովուրդներին:
Նշենք, որ «Վերին Լարս» անցակետը փակվել էր 2006թ. հուլիսին՝ վերանորոգման պատրվակով: Ընթացիկ տարում վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, եւ Վրաստանն ու Ռուսաստանը հայտարարել են անցակետի բացման պատրաստակամության մասին: Ներկայումս երկու երկրների միջեւ, Հայաստանի միջնորդությամբ, բանակցություններ են ընթանում այդ հարցով:




























