Ռուսաստանը չկարողացավ արդարացնել Wall Street Journalist-ի լրագրող Էվան Գերշկովիչի կալանավորումը, և նրա դատավարությունը Մոսկվայում կեղծիք է, չորեքշաբթի հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին։
«Էվանը երբեք չի աշխատել Միացյալ Նահանգների կառավարության համար: Էվանը լրտես չէ։ Լրագրությունը հանցագործություն չէ, և Էվանին ի սկզբանե չպետք է կալանավորեին։ Ռուսաստանը չկարողացավ արդարացնել Էվանի շարունակական կալանքը, լրագրողներին ասել է Քիրբին: «Նրան, ինչպես և ամերիկացի Փոլ Ուիլանին, Մոսկվան պարզապես որպես մանրադրամ է օգտագործում»:
Սվերդլովսկի մարզում չորեքշաբթի տեղի է ունեցել լրտեսության մեղադրանքով ձերբակալված The Wall Street Journal-ի մոսկովյան բյուրոյի թղթակից Էվան Գերշկովիչի դեմ հարուցված քրեական գործով առաջին նիստը:
Ըստ «Интерфакс»-ի՝ դատական նսիտն անցկացվել է փակ դռների հետևում։ Գործով հաջորդ նիստը նշանակված է օգոստոսի 13-ին։




























