Լեհաստանը, Լիտվան, Լատվիան եւ Էստոնիան Եվրամիությանը կոչ են անում պաշտպանական գիծ կառուցել Ռուսաստանի եւ Բելառուսի սահմանիի երկայնքով, որպեսզի ԵՄ-ը պաշտպանեն ռազմական սպառնալիքներից եւ Մոսկվայի այլ վնասակար գործողություններից, գրել է Reuters-ը։

«Պաշտպանական ենթակառուցվածքի համակարգի կառուցումը Ռուսաստանի եւ Բելառուսի հետ ԵՄ-ի արտաքին սահմանին կլուծի ԵՄ-ը ռազմական եւ հիբրիդային սպառնալիքներից վնասազերծելու սուր եւ շտապ անհրաժեշտության հարցը»,- նշվել է այդ երկրների ղեկավարների նամակում, որին ծանոթացել է գործակալությունը։

Առաջարկը քննարկվելու է Բրյուսելում հինգշաբթի բացվող ԵՄ գագաթաժողովում։

Հիբրիդային սպառնալիքների տակ հասկանում են ռազմական եւ ոչ ռազմական, ինչպես նաեւ ծածուկ եւ բացահայտ միջոցների համադրումը, ներառյալ ապատեղեկատվությունը, կիբեռգրոհները, տնտեսական ճնշումն ու միգրանտներին սահմանից հետ ուղարկելը։

Որոշ եվրոպացի դիվանագետներ պաշտպանական գծի շինարարությունը գնահատել են 2,5 մլրդ եվրո (2,67 մլրդ դոլար)։

Կոչը հայտնվել է ի հավելումն Հունաստանի եւ Լեհաստանի՝ «Երկաթե գմբեթի» նման հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման նախաձեռնության, որը կհամակարգեր ԵՄ երկրների ցրված ՀՕՊ համակարգերը, գրել է Reuters-ը։