Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր սոցիալական ցանցերում խոսել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Կիև կատարած այցի ընթացքի մասին։
«Այսօր մենք կխոսենք այն մասին, թե ինչպես ապահովել արդար և կայուն խաղաղություն»,- գրել է Զելենսկին։
Նա նաև շնորհակալություն է հայտնել Հունգարիային՝ վերջերս Շվեյցարիայում կայացած Խաղաղության համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու համար։
Զելենսկու հետ բանակցություններից հետո Օրբանն ասել է, որ հորդորել է ուկրաինացի առաջնորդին մտածել հրադադարի մասին, ինչը, ըստ նրա, կարող է արագացնել Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունները։
Զելենսկին ուղղակիորեն չի արձագանքել այս առաջարկին, սակայն բանակցությունների արդյունքների մասին խոսելիս ընդգծել է երկկողմ ուկրաինա-հունգարական հարաբերությունները։
Նա ասաց, որ Օրբանի հետ քննարկել է «մեր բարիդրացիական հարաբերությունների ամենահիմնական հարցերը՝ առևտուրը, միջսահմանային համագործակցությունը, ենթակառուցվածքները և էներգետիկ խնդիրները»։
Զելենսկին հույս է հայտնել, որ «մեր երկխոսության բովանդակությունը կարող է հիմք դառնալ մեր պետությունների միջև նոր երկկողմ փաստաթղթի համար՝ փաստաթուղթ, որը կկարգավորի մեր բոլոր հարաբերությունները» և «հիմնված կլինի հայելային մոտեցման վրա»։
Խոսելու ենք այն մասին, թե ինչպես ապահովել արդար և կայուն խաղաղություն. Զելենսկին՝ Օրբանի այցի մասին

Հասանելի է
русский



























