Մոսկվայում փոփ MMA Hardcore-ի հերթական թրեշ-սթրիմի ժամանակ ադրբեջանցի Ջավիդ Ռզաևը վիրավորել է մարզիկ Արթուր Կուլինսկուն՝ նրան անվանելով «ռուս խոզ»։

Ադրբեջանցի մարզիկն իրեն թույլ է տվել հենց ռինգից վիրավորել ամբողջ ռուս ժողովրդին,  գրում է «Московский Комсомолец»-ը։ Ռզաևը փորձել է ծեծկռտուք սկսել նաև ռինգից դուրս, սակայն շրջապատի մարդիկ կասեցրել են բորբոքված ռուսատյացին։

Ինքը՝ Կուլինսկին, հետ է մղել Ռզաևին՝ հայտարարելով, որ այստեղ նա սխալ է։ Մրցավարը ևս ադրբեջանցուն ստիպել է ներողություն խնդրել ռուս մարզիկից՝ ընդգծելով, որ թույլ չի տա վիրավորել որևէ ազգի ներկայացուցչի։

Սա առաջին անգամը չէ, որ Hardcore-ը չափն անցնում է, սակայն առ այսօր արգելքներ կամ սահմանափակումներ չեն մտցվել, նշում է պարբերականը։

Երեք ամիս առաջ դաղստանցիների 20 հոգանոց ամբոխը սկզբում զանգվածային ծեծկռտուք է կազմակերպել, ապա բռնել է զոհին և ոտքերով հարվածել, նրան տեղափոխել են  վերակենդանացման բաժանմունք։ Նույն օրը Իրանից մի մարտիկ ոտքով հարվածել է ռաունդ ազդարարող ռինգ աղջկան՝ չափազանց բաց հագուստի համար։  

Հրապարակային վիրավորանքից հետո Ռզաևի նկատմամբ, ամենայն հավանականությամբ վարչական արձանագրություն կկազմվի, հայտնել է РИА Новости-ի աղբյուրը։