Վարդերի հեղափոխության 8-ամյակի կապակցությամբ, Վրաստանի Լեյբորիստական կուսակցության ղեկավար Շալվա Նաթելաշվիլին Վաշինգտոնում, Սպիտակ Տան առաջ բողոքի ակցիա է իրականացրել:
Կուսակցության առաջնորդն ԱՄՆ-ից պահանջել է ընդհատել Վրաստանին ուղղված աջակցությունը, հայտնում է վրացական Tribuna.ge գործակալությունը:
«ԱՄՆ-ից պահանջում ենք, որ ընդհատել աջակցությունը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի վարչակարգին եւ միջոցներ ձեռնարկել, որպեսզի Սահակաշվիլին ժամանակավորապես վտարվի Վրաստանից»,-հայտարարել է կուսակցության նախագահը:




























