Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի հրավերով, նոյեմբերի 25-ին, ժամը 14:00-ին, համալսարանի մեծ հանդիսասրահում կհյուրընկալվի Արցախյան ազատամարտի հերոս, առաջին աստիճանի ՀՀ մարտական խաչ շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը` լեգենդար Կոմանդոսը:
«Էկոնոմ պլյուս» ամսագրի 10-ամյա հոբելյանական միջոցառումների շրջանակներում «Համագործակցություն հայրենասիրական մղումներով» խորագրով միջոցառման ընթացքում հռչակավոր գեներալը ելույթ կունենա ուսանողության առջեւ, կպատասխանի վերջիններիս հուզող հարցերին, կդիտի «Անկախությունն իմ աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսը:
Միջոցառմանը կհաջորդի ՀՊՏՀ ուսանողական խորհրդի մամլո ասուլիսը, նվիրված Էկոնոմ պլյուս ամսագրի 10 ամյակի միջոցառումներին, ինչպես նաեւ վերջերս մամուլում շրջանառվող եւ ՀՊՏՀ ուսանողությանը վերաբերող խնդրահարույց թեմաներին:




























