ԱՄՆ-ում հերթական «սեւ ուրբաթն» է`Ծննդյան տոների գնումների սկիզբը, որը հաճախ ուղեկցվում է հրմշտոցներով, կռիվներով, նաեւ` կրակոցներով: Բանն այն է, որ սակարկելի գներով ապրանքները բաժին են հասնում միայն առաջին գնորդներին, եւ ամերիկացիները ստիպված գործի են դնում արմունկները:
Ըստ կանխատեսումների, չնայած տնտեսական անկայուն վիճակին, ամերիկյան միջին ընտանիքը այդ օրը մտադիր է 385 դոլար ծախսել: «Սեւով» գնումներ կատարել ցանկացողների թիվը կկազմի 225 միլիոն մարդ:
ՌԻԱ Նովոստին գրում է, որ փորձագետներն ամերիկացիներին խորհուրդ են տալիս նախօրոք հետախուզել այն հիպերմարկետը, որտեղից մտադիր են գնումներկատարել, որպեսզի ցանկալի ապրանքին հասնելու ամենակարճ ճանապարհը մտաբերեն:
Խանութների ցանցերն արդեն սահմանել են զեղչերը. լավագույն գնումների ցանկը (Best Buy) 13 էջում հազիվ է տեղավորվել: Առցանց պատվերների ծավալը կկազմի շուրջ 750 մլն դոլար:
«Սեւ ուրբաթ» տերմինը ԱՄՆ-ում նախորդ դարի 60-ական թվականներին սկսել են կիրառել վարորդները, քանի որ բոլոր գլխավոր փողոցները ծանրաբեռնված էին լինում առեւտրային տարեշրջանն սկսած ավտոմեքենաներով եւ հետիոտներով:
Մանրածախ առեււտրականներն այդ օրը գրպանները «սեւով» են լցնում:


























