Գորիսում նախօրեին թունավորված ընտանիքի 9-ամյա երեխան ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևան, նրա վիճակում դրական դինամիկա կա:  Այս մասին NEWS.am-ին հայտնեց  ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:

«Դեպքը երեկ է տեղի ունեցել, 7– հոգանոց ընտանիքում բոլորը թունավորվել են` 5 երեխա, հայրը և մայրը։ Նրանցից մեկը` 4-ամյա փոքրիկը, արդեն «կլինիկական մահ» ախտորոշմամբ է հիվանդանոց ընդունվել, 9-ամյա երեխան ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևան` «Մուրացան» համալսարանական հիվանդանոց։ նրա առողջական վիճակում արդեն դրական դինամիկա կա։ Մյուս երեխաները շարունակում են բուժում ստանալ Գորիսի հվանդանոցում։ Հայրն արդեն դուրս է գրվել, մայրն էլ վաղը դուրս կգրվի»,– ասաց նա։

 Նախնական տվյալներով` եղել է սննդային թունավորում։ Սննդի մնացորդներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գորիսում ընտանիք է թունավորվել, 4-ամյա երեխա է մահացել: Արդեն տանը ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են սննդամթերքներից կտորներ, որոնք քննիչի կողմից վերցվել են՝ որպես նմուշներ՝ հետագա փորձաքննության համար:

Ողբերգական դեպք՝ Սյունիքում. ընտանիքի 7 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց. 4-ամյա աղջնակը մահացել է