The New York Times-ը գրում է, որ նոյեմբերի 24-ին, Կանադայում սպանվել է նյույորքցի ազդեցիկ մաֆիոզ Սալվատորե Մոնտանյան:
Նրա մարմինը գտել են Մոնրեալից ոչ հեռու գտնվող գետում, այն բանից հետո, երբ շրջակայքում գտնվող մարդիկ կրակոցներ են լսել:
Lenta.ru-ն հայտնում է, որ 2009թ. Մոնտանյային, ով Նյու Յորքում վերահսկում էր Բոնաննո հանցագործ կլանը, ԱՄՆ-ից արտաքսել էին Կանադա: Մոնրեալում 40-ամյա Մոնտանյան փորձել էր վերահսկողության տակ առնել տեղի մաֆիոզական կլանները:




























