Ամերիկյան Փենսիլվանիա նահանգի փոքր ռեստորաններից մեկում, Գոհաբանության օրը հնդկահավ են մատուցել, որն ինքն էր թռել ու մտել ռեստորան:
Վայրի հնդկահավը ռեստորան է մտել նոյեմբերի 24-ի առավոտյան` կոտրելով պատուհանի ապակին:
Արդեն տարբեր վարկածներ են նշվում, թե ինչու է թռչունը նման «ինքնասպանության» գնացել: Բայց մինչ մարդիկ այդ հարցն են քննարկում, ռեստորանի խոհարարները որոշել են չկորցնել սննդի համար ծախսերը տնտեսելու հնարավորությունը եւ այցելուներին առաջարկել նվեր հնդկահավին:
Միջադեպի ժամանակ ռեստորանը փակ է եղել, ուստի ոչ ոք չի տուժել, բացի, իհարկե, հնդկահավից, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:


























