Հուլիսի 9-ին՝ ժամը 12։09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցում այրվում է ավտոմեքենա։ 

ՆԳՆ ՓԾ-ից NEWS.am-ին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանած «Lexus» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ա․ Գ․)։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։50-ին, մարվել՝ 13։03-ին։ Մեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը ավտոմեքենան կայանել է նշված վայրում, իջել է, և ընկերոջ հետ զրույցի է բռնվել, երբ նկատել է, որ ավտոմեքենան այրվում է:

Ավտոմեքենայում է եղել նաև նրա կինը, ում վաորրդը կարողացել է արագ դուրս բերել ավտոմեքենայից:

Տեղում ոստիկանության էրեբունու բաժնի ծառայողներն ու պարեկները պարզել են, որ վարորդը եղել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 76-ամյա Արա Գրիգորյանը: