Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իր երկիրը պատրաստ է ցանկացած օգնության՝ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու համար։ Նրա խոսքերը մեջբերում է Interfax-ը։

Նա նշեց, որ «պատերազմը լուծում չէ». «Որպես ձեր ընկեր՝ ես ձեզ միշտ ասել եմ, որ խաղաղությունը պարտադիր է ապագա սերունդների պայծառ ապագայի համար, ուստի մենք կարծում ենք, որ պատերազմը լուծում չէ: Լուծումը չի կարող լինել պատերազմով. Ռումբերը, հրթիռները և հրացանները չեն կարող ապահովել խաղաղություն, ուստի մենք շեշտը դնում ենք երկխոսության վրա, և երկխոսությունն անհրաժեշտ է»,- ասել է Մոդին։

Վարչապետի խոսքով՝ Պուտինի հետ նախօրեին ունեցած զրույցի ժամանակ ինքը «լավատես է եղել» և «հույսեր ուներ ապագայի հետ»։ Մոդին նշել է, որ «լսել է» Ռուսաստանի նախագահի դիրքորոշումը և նրա «դրական տեսակետները»։

Իր հերթին Պուտինը շնորհակալություն է հայտնել Մոդիին «ուկրաինական ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու» ուղիներ գտնելու նրա փորձերի համար։

Հնդկաստանի վարչապետը նաև ասել է, որ «ամեն ոք, ով հավատում է մարդկությանը, ցավ է զգում, երբ մարդիկ մահանում են, հատկապես, երբ մահանում են անմեղ երեխաներ»: «Երբ մենք նման ցավ ենք զգում, մեր սրտերը պարզապես կոտրվում են, և ես երեկ հնարավորություն ունեցա խոսել այդ հարցերի մասին», - մեջբերում է «Ինտերֆաքս»-ը Մոդիի խոսքերը: