Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները կարող են միջնորդել ԱՄՆ-ը, Չինաստանը կամ Եվրամիությունը, բայց ոչ Հունգարիան: Ի վերջո, այս երկիրն իրական ազդեցություն չունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա։ Ըստ РБК-Украина-ի՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ինչ վերաբերում է Օրբանին (Հունգարիայի վարչապետ - խմբ.), նա Կիևում էր, որից հետո թռավ Մոսկվա։ Ես չգիտեի, որ նա Մոսկվա է թռչելու։ Դա իր անկախ ընտրությունն է։ Նա կարո՞ղ է միջնորդ լինել։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդություն չկա»,- ասել է Զելենսկին։ Նա ընդգծել է, որ միջնորդ կարող են լինել միայն ուժեղ դաշնակիցները։
«Ամբողջ աշխարհը կարող է ստիպել Ռուսաստանին դադարեցնել այս պատերազմը։ Դա չի վերաբերում միջնորդությանը։ Դա վերաբերում է հնարավորություններին: Դու պետք է այնպիսի տնտեսություն ունենաս, որն ազդես Ռուսաստանի վրա, և Պուտինը կախված է դրանից։ Կամ ունես շատ հզոր բանակ, որն ավելի ուժեղ է, քան ռուսականը և որից Պուտինը վախենում է։ Աշխարհում նման շա՞տ երկրներ կան։ Շատ քիչ։ Ըստ իս, այդպիսի երկիր ԱՄՆ-ն է, Չինաստանն ու Եվրամիությունը։ Ոչ միայն ԵՄ մեկ երկիր, այլ ամբողջ Եվրամիությունը։ Սա իսկապես կարող է լինել նման միջնորդական առաքելություն»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին հավելել է, որ երբ Պուտինը հանդիպում է այս կամ այն պետության ղեկավարի հետ, դա չի նշանակում, որ նա դա չի անում Ուկրաինայի պատերազմին վերջ տալու ցանկանությունից դրդված։





























